Իրանում սպասվում է աննախադեպ երաշտ
Իրանի էներգետիկայի նախարար Ալիաքբար Մեհրիբիանը հայտարարել է, որ երկիրը կանգնած է աննախադեպ երաշտի առաջ։
Ինչպես հաղորդում է «Azad Iran» հեռագրային ալիքը՝ Սպահանում ֆերմերների հետ հանդիպմանը նման անմխիթար վիճակի համար նա քննադատել է նախկին նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունը։ Նախարարը նշել է, որ այս տարի Իրանում աննախադեպ երաշտ է սպասվում վերջին 52 տարիների ընթացքում։
Ալիաքբար Մեհրիբիանը հորդորել է մարդկանց համակերպվել սակավաջրության պայմաններին և խորհուրդ էլտվեց «արդար» լինել ջրի բաշխման հարցում։