Հաջորդ տարի Ուկրաինան կգնի թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Մեր թուրք գործընկերները հրապարակայնորեն հայտարարել են, որ վերցնում են ուկրաինական շարժիչներ Բայրաքթարը սարքավորելու համար: Մենք նախատեսում ենք դրանք լրացուցիչ գնել հաջորդ տարի»,- հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն «քանի որ մենք պետք է պաշտպանենք մեր անկախությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»։