1 օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 590 հազար մարդ
Նոյեմբերի 13-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 253 242 229-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 590 545։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,104,589 մարդ, ապաքինվել է 229,017,420 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (47,834,810), 2-րդ տեղում Հնդկաստանը (34,426,036), 3-րդ տեղում Բրազիլիան (21,940,950), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,487,302) և Ռուսաստանը (8,992,595)։