Զորավարժություններ Սև ծովում՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռումինիայի և Ուկրաինայի նավերի մասնակցությամբ
Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի յոթ ռազմանավ զորավարժություններ են անցկացրել Սև ծովի ռումինական ափերի մոտ միջազգային ջրերում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժություններին մասնակցել են ռումինական «Մարասեստի» ռազմանավը, ամերիկյան «Պորթեր» կործանիչը, «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը և «Ջոն Լենթալ» տանկերը, թուրքական «Յավուզ» ռազմանավը, ինչպես նաև ուկրաինական «Յուրի Օլեֆիրենկոն» և «Սլավյանսկ» պարեկային նավերը: Զորավարժությունների նպատակը, ըստ Ռումինիայի ռազմական գերատեսչության, «ուժեղացնել ՆԱՏՕ-ի արձագանքման կարողությունները Սև ծովում՝ կիրառելով դաշինքի ստանդարտ ընթացակարգերը ճգնաժամային իրավիճակներում և բարձրացնել մասնակից երկրների նավատորմի փոխգործակցության մակարդակը»:
Զորավարժությունների ավարտից հետո ամերիկյան ռազմանավերը նոյեմբերի 12-14-ը կլինեն Կոնստանցա նավահանգստում, որտեղ նախատեսված են ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Յուջին Բլեքի հանդիպումները ռումինացի զինվորականների հետ,- նշել են ՊՆ-ից։ .