Ուժգին պայթյուն՝ Աֆղանստանի մզկիթներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի Սփինգար շրջանի մզկիթում պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։
Այս մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին։ Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ մարդկանց մեծ բազմության մեջ:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։