Սալվադորի նախագահը երկրի բանակը դուրս է բերել փողոց
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հրամայել է բանակը դուրս բերել փողոց հանցավորության դեմ պայքարելու համար. վերջին օրերին երկրում սպանությունների թվի կտրուկ աճ է գրանցվել:
Դա պայմանավորված է խմբակային բռնությունների աճով: Զինվորականները ոստիկանների հետ պարեկություն են իրականացնում Սան Սալվադորի և երկրի այլ քաղաքների փողոցներում։ Նրանց զրահամեքենաները փակել են ելքերը որոշ անբարենպաստ շրջաններից, մինչ ոստիկանությունը խուզարկում է տները հանցախմբի անդամներին գտնելու համար։
Այս կտրուկ գործողությունը պայմանավորված էր երկու օրվա ընթացքում ավելի քան 30 մահացությամբ: