Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր և մեր բոլորիս արժանապատվությունը. Հասրաթյան
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում սպանվեց խաղաղ աշխատանք իրականացնող մեկ և վիրավորվեց երեք հայL Սպանող ու վիրավորող հանցագործի ինքնությունը, հայտնի լինելով հանդերձ, առայսօր մնում է անհայտ:
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ պատասխան արտակարգ միջադեպը:
«Մեղավորի» ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև նա արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ...
Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու... նաև մեր բոլորիս արժանապատվությունը»: