Ցանկացած հայ, որ մեկնում է Արցախ, պետք է մեկ նռնակ թողնի Շուշվա անցակետում. Արթուր Դանիելյան
Ուղիղ 305 տարի առաջ, ռուս ցար Պետրոս Առաջինը հրաման է արձակում, ըստ որի, Պետերբուրգ ժամանող ցանկացած նավ կամ սայլ պետք է պարտադիր հետը քար բերի ու թողնի մաքսատանը, պարզապես քար: Այդպես Պետրոսը լուծեց անընդհատ հեղեղվով Պետերբուրգի փողոցների պատման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:
«Նույն կերպ ցանկացած հայ, որ մեկնում է Արցախ, պետք է մեկ նռնակ թողնի Շուշվա անցակետում: Այդպես կլուծվի Արցախյան հակամարտությունը:
Ի միջիայլոց՝ Պետրոսի էս հրամանից մոտ տաս տարի անց հայերը՝ կտեր ուտելով, ապստամբեցին Իրանի դեմ, որի շնորհիվ Ռուսաստանը հասավ Դերբենտ ու դարձավ կայսրություն: Մեզ դե կոտորեցին... դա մեր առաջին, բայց ցավոք՝ ոչ վերջին կոտորածն էր: Ու միշտ նույն սցենարով»: