Կապանում նախնական տվյալներով հաղթում է Գևորգ Փարսյանը
Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, այս մասին տեղեկացնում է Փարսյանի ֆեյսնուքյան պաշտոնական էջը:
Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է 2223 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 1061 ձայն։