Հնդկաստանը Պակիստանի հետ սահմանին կտեղակայի S-400 զենիթահրթիռային համակարգեր
Հնդկաստանը մտադիր է S-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայել Պակիստանի հետ սահմանին, գրում է The Economic Times-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության ոլորտի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ համակարգերի մի մասը կտեղակայվի Պակիստանի հետ երկրի արևմտյան սահմանների մոտ։ Նշենք, որ Հնդկաստանը Ս-400-ներ ձեռք բերելու մտադրության մասին հայտարարել էր 2015թվականին։
5,43 միլիարդ դոլար արժողությամբ հինգ գնդի S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին։