Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
ԱՄՆ Տեխաս նահանգում ռեփեր Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է տասի։ Վիրավոր իննամյա տղա Էրզա Բլաունտը մահացել է հիվանդանոցում, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով երեխայի ընտանիքի փաստաբաններին։
«Բլաունտի ընտանիքն այսօր սգում է իրենց սիրելի փոքրիկ որդու կորուստը։ Մենք մտադիր ենք պատասխաններ փնտրել և արդարություն փնտրել այս ընտանիքի համար»,- ասել են փաստաբանները։ Հիշեցնենք, որ հրմշտոցը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Հյուսթոնի Astroworld փառատոնում՝ ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ։
Այն տևել է կես ժամ, որի ընթացքում տուժել է ավելի քան 300 մարդ, մահացել է 14-ից 27 տարեկան ութ երկրպագու։ Նոյեմբերի 12-ին Տեխասի համալսարանի 22-ամյա ուսանողը մահացել է ծանր վնասվածքներից։