«Տաշիր» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են. ՍԱՏՄ
Հանրային սննդի «Տաշիր» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:
Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:
Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, երեկվանից Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: