Թուրքիան և Իրանը պայմանավորվել են ստեղծել ճանապարհային քարտեզ պատրաստել. Իրանի արտգործնախարար
Թուրքիան և Իրանը պայմանավորվել են երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ պատրաստել։ Այս մասին Թեհրանում Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, փոխանցում է Anadolu-ն։
Իրանցի նախարարը հայտարարել է Իրանի և Թուրքիայի՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման տեմպերն արագացնելու համատեղ մեխանիզմներ ստեղծելու ծրագրերի մասին։
Նրա խոսքով, դիվանագիտական բանակցություններ կսկսվեն Թուրքիայի և Իրանի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի պատրաստման շուրջ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան այցի ընթացքում ղեկավարների մասնակցությամբ կստորագրվի համագործակցության հուշագիր։