Ու քանի հանդուրժում ենք մեզ վիրավորելը, հերոսի մորը ամենաանպատվաբեր խոսքեր շռայլելը, ուրեմն՝ մենք էլ ազգ չենք, ցեղ ենք ու կանգնած ենք ոչնչացման եզրին. հերոսի մայր
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ կատարվում է մեր հետ, իհարկե, արժանի ենք դրան. հանդուրժեցինք, հարմարվեցինք ու շարունակում ենք հարմարվել։ Դե մի քանի պոստ էր, ոչինչ, տվեցինք պրծանք, կարևորը զոհ չկա, ճանապարհն էլ ոչինչ, այլընտրանքային ցեխոտ ճանապարհ ունենք, էտ էլ է մեզ շատ, քանի որ էսքանից հետո գյուղ կար, որ ձայն է տվել սրանց։
Ու քանի հանդուրժում ենք մեզ վիրավորելը, հերոսի մորը ամենաանպատվաբեր խոսքեր շռայլելը, ուրեմն՝ մենք էլ ազգ չենք, ցեղ ենք ու կանգնած ենք ոչնչացման եզրին»: