Վստահեցնում եմ՝ Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն Պաշտպանության նախարարներից է լինելու․ Ալեն Սիմոնյան
Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի քայլ: Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխության վերաբերյալ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել է վարչապետի որոշմամբ, ինչի մասին Փաշինյանը տեղյակ է պահել հանրությանը։ Իսկ Սուրեն Պապիկյանը «շատ աշխատասեր է և տիրապետում է իրավիճակին ամբողջությամբ»։
Պետք է տարբերել զուտ մասնագիտական գիտելիքները, ինչը շտաբի պետի գործառույթն է։ Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ ինչ վերաբերում է տիրապետելուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու»,-նշեց Սիմոնյան: