Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «06»-ը. բժիշկները պայքարում են 18-ամյա վիրավորի կյանքի համար
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։