«Հայաստան» խմբակցությունը խորհրդի նիստ է հրավիրել, որը վարել է Ռոբերտ Քոչարյանը
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից։
Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները: