Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը հարևան երկրների հետ լավ հարաբերությունների պահպանումն է. Իբրահիմ Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանի նիստում խոսել է իր վարչակազմի վարած արտաքին քաղաքականության մասին, որը իշխանության ղեկին է արդեն 83 օր։
«Այսօր դիվանագիտությունը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջազգային հարաբերությունները դուրս են եկել պասիվ փուլից»,- ասել է Ռաիսին։
Նրա խոսքով՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը հարեւան երկրների հետ լավ հարաբերությունների պահպանումն է, ինչպես նաեւ ակտիվ միջազգային դիվանագիտությունը։