Բայրամովը խոսել է ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման անհրաժեշտության մասին
Ներքին տեղահանվածները, որոնց իրավունքները երկար տարիներ ոտնահարված են, ապահով և արժանապատվորեն կվերադառնան իրենց տները։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա նաև խոսել է ականապատ դաշտերի քարտեզների մասին և ընդգծել Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման անհրաժեշտությունը։
Բայրամովը շվել է նաև, որ հակամարտության ավարտից հետո քաղաքական և ֆինանսական աջակցությունը, ներառյալ ականազերծումը, հաղորդակցությունների բացումը և վստահության միջոցները երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար, այն ոլորտներից են, որոնցում ԵՄ-ն կարող է օգնել: