«Tesla»-ի շուկայական արժեքը Մասկի թվիթից հետո իջել է 1 տրիլիոն դոլարից
«Tesla»-ի ձեռնարկատեր Իլոն Մասկը նոյեմբերի 15-ին ֆինանսական անկում է գարնցել` էլեկտրական մեքենաներ արտադրողի շուկայական արժեքը իջեցնելով 1 տրիլիոն դոլարից:
Բաժնետոմսերի գների անկումը տեղի է ունեցել Մասկի և ամերիկացի քաղաքական գործիչ Բեռնի Սանդերսի միջև Twitter-ում վիճաբանությունից հետո։ Սանդերսն ասել է, որ հարուստ մարդիկ պետք է «արդար բաժին» վճարեն հարկերում:
Մասկը պատասխանել է՝ ծաղրելով քաղաքական գործչին, ինչը, ըստ փորձագետների, բաժնետոմսերի փլուզման պատճառ է դարձել։