Ավիահարվածներ` Սիրիա-Իրաք սահմանին գտնվող շիական բազայի վրա
Անհայտ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) երկուշաբթի օրը հարձակում են գործել Իրաքի հետ սահմանակից Բու Քեմալ քաղաքում՝ սիրիական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների բազայի վրա։
Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը, մի քանի հրթիռ է արձակվել ցամաքային թիրախների ուղղությամբ, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ըստ տեղեկությունների՝ մի շարք վայրերում հարվածներից հետո երկինք է բարձրացել սև և թանձր ծուխ։ Al Arabiya-ն ենթադրում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից: