Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ
Հասարակություն

Հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ ՊՆ-ին հատկացված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա․ ԱԱԾ հաղորդագրությունը

Ավարտվել է ռազմական դրության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես.

Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:

Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: