S-400-ը կարող է օգտագործվել և կօգտագործվի Թուրքիայի կողմից. Հուլուսի Աքար
S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են և օգտագործվելու են Թուրքիայի կողմից այնպես, ինչպես S-300 համակարգերն օգտագործվում են ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ ծառայության մեջ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի խորհրդարանում լսումների ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։ Նա նշել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին պարզաբանել S-400 համալիրների վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունների անհիմնությունը, սակայն չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան կատարում է բոլոր պարտավորությունները, որոնք բխում են ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի շրջանակներում միջազգային համաձայնագրերից։
Աքարը հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները Անկարայում բանակցություններ են վարել, որտեղ թուրքական կողմը պահանջել է փոխհատուցում F-35 նախագծով նախատեսված կորուստների և ծախսերի համար։ Կողմերը պայմանավորվել են այդ հարցը կրկին քննարկել ԱՄՆ-ում` 2022 թվականի սկզբին։