Մակրոնը խնդրել է Պուտինին օգտագործել իր ազդեցությունը Բելառուսի վրա
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համագործակցել բելառուսա-լեհական սահմանին ճգնաժամի թուլացման համար։ Այս մասին ասվում է պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով, որը տարածել է Ելիսեյան պալատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել միգրացիոն ճգնաժամը թուլացնելու, էներգամատակարարման շուրջ լարվածության աճը կանխելու և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու գործում ներգրավելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն հոսքերի կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահը խնդրել է Պուտինին օգտագործել իր ազդեցությունը Բելառուսի վրա՝ վերջ դնելու այս սուր հումանիտար ճգնաժամին։