Լեհ-բելառուսական սահմանին կրակոցներ են լսվում
Լեհ-բելառուսական սահմանի գծի երկայնքով կրակոցներ են լսվում Լեհաստանից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ նշվում է, որ բելառուս սահմանապահները չեն միջամտում միգրանտների եւ լեհ ուժայինների միջեւ տեղի ունեցած միջադեպին։
Նոյեմբերի 16-ի առավոտից լեհ-բելառուսական սահմանին հավաքված անօրինական միգրանտների խմբերը սկսել են ակտիվորեն կոտրել ցանկապատը և քարեր նետել անվտանգության ուժերի ուղղությամբ։ Արդյունքում ուժայինները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ։