Իրադրությունը ծայրահեղ լարված է մնում. ընթանում են տեղային մարտեր, հակառակորդը կիրառում է հրետանի, զրահատեխնիկա. ՊՆ
Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։