Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոնում օգտվել է հայտնի գործարարի ծառայություններից՝ Մոսկվա մեկնելով նրա անձնական ինքնաթիռով։ Խոսքը գնում է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի մասին, որը կոռուպցիոն կասկածահարույց պայմաններում ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 9-10-ին Մոսկվա է մեկնել Տրոցենկոյի ինքնաթիռով՝ չարթերային չվերթով, որտեղ ունեցել է տարբեր հանդիպումներ։
«Փաստինֆո»-ն տեղեկությունները ճշտելու, մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ Կառավարություն։ Փորձեցինք հասկանալ՝ որքա՞ն գումար է հատկացվել թռիչքի համար, թե դա նվիրատվություն է եղել, սակայն հայտնեցին, որ տեղեկությունը կարող են հստակեցնել միայն պաշտոնական գրավոր հարցմամբ։
Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը դարձել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի սեփականատերը՝ դրանք արգելանքից հանելուց հետո հաշված ժամերի ընթացքում։ Իսկ նշված ընկերությունը պատկանում է
«Գեոպրոմայնինգ Արմենիային», որը խոշոր բաժնետեր է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է ու ձեռք բերված բաժնետոմսերի մի մասը շտապել է նվիրել կառավարությանը։
ՀՀ գործադիր մարմինը գաղտնի է պահում պայմանագրի պայմանները, սակայն պաշտոնյաները շարունակում են օգտվել միլիարդատիրոջ ծառայություններից։