Եթե մեր իշխանությունները ավանակ չեն, հիմա պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարվի․ Մանվել Եղիազարյան
Hraparak.am-ը գրում է. Սյունիքի մատույցներում՝ Սիսիանից մինչև Ջերմուկ ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի։ Արաբո ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանից հարցրինք, թե ինչպես է գնահատում իշխանությունների արձագանքը իրավիճակին, Եղիազարյանը պատասխանեց․․
«Եթե իշխանությունները ադեկվատ են, եթե իշխանությունները ավանակ չեն, ապա պետք է համընդհանուր մոբիլիզացիա հայարարվի, պետք է պետական ողջ ռեսուրսը կետրոնացվի, բոլոր տղամարդկանց պետք է հավաքել»,- ասաց Եղիազարյանը։
Նշենք, որ ՊՆ-ն հայտարարել է զոհերի մասին, սակայն թիվ չի նշել, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ դիմել են ռուսական կողմին։