Ասենք ինչպե՞ս է հնարավոր քեզ վրա հարձակվողի ավիացիան թողնել քո տարածք. Դավիթ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարարի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ գրոհելով միաժամանակ մի քանի ուղղությամբ, Ադրբեջանի պետական ավիաուղիների ինքնաթիռը սովորականի պես օգտագործում է ՀՀ օդային տարածքն ու Բաքվից թռնում Նախիջևան։ Բացեք flightradar24, ինքներդ տեսեք։
Ես նման մառազմ որևէ տեղ չեմ հանդիպել։ Ասենք ինչպե՞ս է հնարավոր քեզ վրա հարձակվողի ավիացիան թողնել քո տարածք։ Մենք խեղկատակությու՞ն ենք, թե՞ պետություն։
Որքանով ենք մենք համոզված, որ այդ օդանավում վարձկաններ չեն, որ այդ օդանավում ռազմական տեխնիկա չէ, որ ուղարկվում է Նախիջևան։ Ինչ է կատարվում, սա կատարյա՞լ բարդակ է։
ԼՐԱՑՎԱԾ։
Կասկածելի այն է, որ այսօր Բաքվից, որևէ թռիչք չի ներկայացված դեպի Նախիջևան, սակայն էկրանից լուսանկարի պատճենումն անձամբ եմ արել։ Գուցե սա համակարգային սխալ է, գուցե ինչ-որ բագ։ Բայց նման սխալմունքներ գրեթե չեն լինում։ Ֆլայթռադարը չի կարող խաբել»: