Կայացել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Կրեմլին:
«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։