ՀՀ ՊՆ-ն խոչընդոտում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորինի այցը մարտական գործողությունների գոտի
Life News.am-ին հայտնի է դարձել Հայաստանի իշխանությունների գործողությունների, ավելի ճիշտ՝ նրանց խաղերի և Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձի վերաբերյալ շատ հետաքրքիր և կարևոր տեղեկություններ։ Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ՊՆ-ն խոչընդոտում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գորինի մարտական գործողությունների գոտի այցելելը, իսկ նա հանդիսանում է Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններից մեկում տեղակայված առանձին գումարտակի հրամանատար:
«Մերժման պատճառը հայտնի չէ։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները դիմում են Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, մյուս կողմից խոչընդոտում են ռուս զինվորականների ռազմական գործողությունների գոտի այցելելուն՝ իրավիճակն ուսումնասիրելու եւ որոշումներ կայացնելու համար։ Դա վկայում է բոլորովին այլ բանի մասին, այն է ՝ տարածքի հանձնման և երկիրը պաշտպանելու իմիտացիայի գործողություն է իրականացվում։ Ինչպես տեսնում ենք կեղտոտ խաղերը մեր զինվորների կյանքի գնով շարունակվում են»,- գրում է Life News.am-ը։