Իրանի ԱԳ նախարարը նոր մանրամասներ է հայտնել իր և Չավուշօղլուի հանդիպումից
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը պատմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպման մանրամասները, գրում է Tasnim-ը։
«Ես ուրախ էի Թեհրանում ընդունելու եղբորս՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Մենք կարևոր բանակցություններ ենք ունեցել»,- ասել է Աբդոլլահյանը։
Նրա խոսքով, երկու գերատեսչությունների ղեկավարների փակ խորհրդակցությունները տեւել են ավելի քան երեք ժամ։
«Մենք պայմանավորվեցինք անցնել երկարաժամկետ ճանապարհային քարտեզի՝ մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու համար: Հուսով ենք, որ այս խաղաքարտը ճանապարհ կբացի բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար և կավարտվի մեր երկրների նախագահների հանդիպման ժամանակ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Նա նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման, միգրացիայի, ահաբեկչության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային այլ կարևոր խնդիրներ։
«Իրանն ու Թուրքիան՝ երկու հիմնական տարածաշրջանային խաղացողները, պետք է անվիճելի դեր ունենան տարածաշրջանի զարգացման գործում։ Երկու երկրների միջև համագործակցությունը կարող է նպաստել Արևմտյան Ասիայի կայունությանը»,- եզրափակել է Աբդոլլահյանը։