ԱՄՆ-ում թուրքական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԱՄՆ-ում թուրքական պատվիրակության բանակցությունները F-16 կործանիչների մատակարարման շուրջ դրական են անցել, հաջորդ հանդիպումը կանցկացվի Անկարայում, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Ինչպես նախօրեին ասել էր պաշտպանության գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, թուրքական ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում բանակցություններ է վարում F-16 կործանիչների մատակարարման շուրջ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին վաճառել F-16-ը։
«Հանդիպման ընթացքում, որն անցել է դրական և կառուցողական ձևով, կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։