Եվրոպան կրկին դարձել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպան կրկին դարձել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնը։
Տարածաշրջանում վերջերս գրանցվել է աշխարհում COVID-19-ից վարակվածների և մահերի կեսը: Սրանք ամենաբարձր ցուցանիշներն են 2020 թվականի ապրիլից ի վեր, երբ վիրուսը հասավ իր սկզբնական գագաթնակետին Իտալիայում։
Այս կապակցությամբ մի շարք եվրոպական երկրներ քննարկում են Սուրբ Ծննդի նախօրեին COVID-19-ի տարածումը կանխելու համար սահմանափակումների վերականգման հնարավորությունը։ Մասնավորապես, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է երկրում եռշաբաթյա մասնակի արգելափակում մտցնելու մասին։
Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը չի բացառել, որ իշխանությունները որոշում կկայացնեն չպատվաստված մարդկանց խիստ մեկուսացման մասին։ Դեկտեմբերի 1-ից Իտալիայի իշխանությունները պատվաստանյութի երրորդ չափաբաժինը կառաջարկեն 40 տարեկանից բարձր մարդկանց։