Մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե՛ր պարտավորությունն է, մե՛ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում. Անի Սամսոնյան
Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները ևս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:
Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:
Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե՛ր պարտավորությունն է, մե՛ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»: