ԱՄՆ-ն ընդգծում է, որ Չինաստանը կարող է առաջինը հարվածել
ԱՄՆ շտաբների պետերի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը կարծում է, որ Չինաստանը զարգացնում է իր ռազմական հնարավորությունները, ինչը կարող է պոտենցիալ թույլ տալ Պեկինին առաջինը հարվածել։
Այս հայտարարությամբ ամերիկացի զինվորականը խոսել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով չինական հիպերձայնային զենքի վերջին փորձարկումները՝ Հայթենն ասել է. «Նրանք հեռահար հրթիռ են արձակել։ Այն պտտվել է երկրագնդի շուրջը, դրանից առանձնացել է սահող հիպերձայնային ստորաբաժանումը, որը թռչել է Չինաստան և խոցել թիրախը Չինաստանում»։