Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 1247 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 36626-ով՝ հասնելով 9182538-ի, հայտնում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամում աճել է 1247-ով՝ նախորդ օրվա 1240-ի դիմաց՝ հասնելով 259084-ի։
Սա կորոնավիրուսով պայմանավորված մահերի առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը օրական կազմել է 36 388, ինչը առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։ Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի տվյալների, արդեն ապաքինվել է 7 882 836 մարդ։