Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասին
Քաղաքականություն

Եթե ընդդիմությունը զուտ որպես քաղաքական ակցիա հանձնում է մանդատները՝ պրագմատիկ առումով արդյունավետ չէ. այլընտրանքային պայքար է անհրաժեշտ. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության մանդատները հանձնել-չհանձնելու հարցին ու դրա հետ կապված հնարավոր լուծումներին։

Նա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե՝ երբ խորհրդարանական ընդդիմությունը խոսում է մանդատները վայր դնելու մասին, ապա մի հարթակից հրաժարվելու դեպքում պետք է այլընտրանք առաջարկի։

«Ենթադրենք՝ ընդդիմությունն ԱԺ-ից դուրս եկավ. և ի՞նչ։ Եթե այնտեղից դուրս ես գալիս, ենթադրվում է, որ ամբողջ թափով տեղափոխվում ես փողոց։ Շատ մեծ այընտրանքներ ես չեմ տեսնում։ Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնելուց առաջ հայտարարում է, որ պառլամենտական ճանապարհով չի կարողանում որևէ հարց լուծել, իշխանությունն էլ իր հերթին որևէ քայլ չի անում, որպեսզի ընդդիմության ձայնը լսելի լինի, ապա նույն ընդդիմությունը պետք է նաև հայտարարի, որ հասկացել է՝ խորհրդարանը խնդիրներ լուծելու ճանապարհ չէ, և միայն փողոցային պայքարով է հնարավոր հարցեր լուծել։ Սա արդեն ճանապարհ է», - ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, եթե ընդդիմությունը պարզապես հանձնում է մանդատները՝ զուտ որպես քաղաքական ակցիա՝ դրանով իսկ սահմանափակելով իր ռեսուրսները, սա պրագմատիկ առումով այնքան էլ արդյունավետ չէ։

«Այլ հարց է, եթե դու քաղաքական ճգնաժամ ես առաջացնում, բայց ամբողջ թափով սկսում ես դրսում աշխատել՝ ամենօրյա պիկետներ, երթեր, պետական նշանակության շենքերի պարալիզացում, փողոցների փակում, պետական ապարատի աշխատանքների խոչընդոտում, հեռուստատեսության գրավում և այլն։ Այսինքն՝ ես ասացի այն, ինչ 2018 թվականին մի շարք ՀԿ-ների հետ արել է Նիկոլ Փաշինյանը», - նշեց Հակոբյանը։

Մեր զրուցակիցը կրկին շեշտեց՝ զուտ քաղաքական ակցիայից բացի, ընդդիմությունը, մանդատները վայր դնելուց անմիջապես հետո, պետք է ցույց տալ, որ խորհրդարանի հույսին չի մնացել։

«Բայց ես միշտ համարել եմ, որ առկա ռեսուրսները մեկը մյուսին չպետք է սահմանափակեն։ Խորհրդարանում խմբակցություն ունենալը որևէ կերպ չի բացառում փողոցում քո ակտիվությունը։ Դու կարող ես և՛ պառլամենտում ամբիոն ունենալ, և՛ փողոցային պայքարի տարբերակն աշխատեցնել։ Սա ռեզոնանսային արդյունք է տալիս։ Բայց դա ընդդիմության որոշելիք հարցն է», - ասաց Վիգեն Հակոբյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․