ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ։
«Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, տեղից դուրս բերել զինված ուժերը և կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նախօրեին բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և կոչ արել անհապաղ դեէսկալացնել իրավիճակը։