Պայթյուն՝ Աֆղանստանում․ կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող Դաշտ Բարչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Aamaj News-ը։
Դատելով դեպքի վայրից գործակալության հրապարակած լուսանկարներից և ականատեսների հաղորդումներից՝ խոսքը առնվազն երեք զոհի մասին է։
Նշվում է, որ թալիբները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։