Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Դատախազությունը պատասխանել է Թագուհի Թովմասյանին

Գլխավոր դատախազության պատասխան-պարզաբանումը՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությանը։

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, առիթ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությունը՝ ֆեյսբուքյան իր էջում անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ստատուսային» ոճի մանիպուլյատիվ հնարքի օգտագործմամբ պատգամավորն այդ գրառման համար հիմք է դարձրել ուղիղ 1 տարվա վաղեմության իր հարցման վերաբերյալ տրված Դատախազության՝ այս պահին ակնհայտորեն հնացած տեղեկատվություն պարունակող պատասխանը, որը, բնականաբար, այլ բան, քան դրանից ընդամենը շուրջ 2 ամիս առաջ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, քրեական հետապնդման հետ կապված պատկերը, չէր կարող պարունակել:

Տարօրինակ է, որ իր «ստատուսը» գրելու համար Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը առիթ դարձնող, այսինքն ՀՀ դատախազության ամենօրյա լրահոսին ուշադիր հետևող հարգելի պատգամավորի «աչքից վրիպել» է դեռևս 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացվող մեծածավալ քննության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գործով, ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 226- րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված շուրջ 40 անձանց, որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Առավել մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել՝ ելնելով իրականացվող քննության և այլ՝ խիստ կարևոր գործընթացների համար խոչընդոտներ չհարուցելու նկատառումներից: Այդուհանդերձ, պատերազմին առնչվող քննությունների շրջանակում ՀՀ դատախազության և քննչական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական գործունեությունը հասկանալի դարձնելու համար հարկ ենք համարում կրկին անգամ, արդեն հրապարակային, պարզաբանել հետևյալը:

Քրեական գործերի շրջանակներում անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրանց որպես մեղադրյալ ներգրավման որոշման կայացումը, նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը և միջազգային հետախուզում հայտարարելը որևէ կերպ չի պայմանավորվում ու չի կարող պայմանավորվել այլ երկրի իրավասու մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի իրացման հետ, առավելևս, երբ դրանք ակնհայտ ապօրինի են և ունեն բացարձակ քաղաքական շարժառիթ և բնույթ:

ՀՀ գլխավոր դատախազության համար ի սկզբանե գերխնդիր է եղել ու շարունակում է մնալ այս քրեական գործերի շրջանակներում օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների բավարարության, լրիվության և համակցության ապահովումը՝ դրա միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններին անհերքելի իրավական գնահատականներ տալը, լիարժեք քրեական արդարադատության համար ամուր և անբեկանելի նախադրյալների ստեղծումը՝ ընդհուպ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով մեղավորների պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար: ՀՀ դատախազությունը չի առաջնորդվելու զուտ Ադրբեջանին «հակադարձելու» և վերջինիս օրինակով քաղաքական հետապնդում իրականացնելու պարզունակ սկզբունքով՝ վտանգի տակ դնելով հետագայում մեղադրանքի պաշտպանության ողջ գործընթացը(այդ թվում նաև միջազգային):

Այդ նպատակով բազմադրվագ քննության շրջանակներում քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ կատարող մարմինների կողմից՝ նաև դատախազների ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ սանձազերծված և իրականացվող ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի, մարդասիրական սովորույթային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններն անհատականացնելու, ամբողջացնելու, դրանք հիմնավորող ապացույցների բավարարությունն ապահովելու ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, նշվել է նաև պատգամավորի հարցմանն ի պատասխան:

Որքանով է հարուցված քրեական գործը «հուժկու», ինչպես սարկազմով փորձում է որակել պատգամավորը, կամ ոչ հուժկու, յուրաքանչյուրի մեկնաբանության կամ վերաբերմունքի խնդիրն է: Սակայն առնվազն տարակուսելի է, երբ ԱԺ պատգամավորը կարող է համառորեն չնկատել, որ նման քրեական գործերի հարուցումը որքան կարևոր է կատարված հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, նույնքան էլ կարևոր է ի սկզբանե կատարվողին տրվող իրավական գնահատականների, քրեական գործերի շրջանակներում ձեռքբերվող փաստակազմի, ապացույցների միջազգայնացման և իրավական առավել ընդգրկուն գործընթացների գեներացման հիմքերի ստեղծման տեսանկյունից: