Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1251 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է սահմանվել. Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է վարակման 37374 դեպք և 1251 մահվան դեպք։
Ընդհանուր առմամբ հիվանդանոցներից դուրս է գրվել 36414 մարդ։
Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9 219 912 դեպք։ Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների արդյունքում մահացել է 260 335 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 7 919 250 հիվանդ։