Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 255 միլիոն մարդ
Նոյեմբերի 18-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 255 732 504-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 632 990։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,138,953 մարդ, ապաքինվել է 231,147,585 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48,287,925), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,478,517), 3-րդը՝ Բրազիլիան (21,977,661), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,675,058) և Ռուսաստանը (9,182,538)։