Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Ինչպես հասնել խաղաղության. Ավետիք Չալաբյան

Անցած մի քանի օրերի իրադարձությունները, և մանավանդ նոյեմբերի 16-ի դաժան մարտերը Սիսիանի արևելքում, սառը ցնցուղ էին մեր հասարակության համար, որը Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց, հույս էր փայփայում, որ վերջապես հարաբերական խաղաղություն է հաստատվել մեր երկրի սահմաններում, և կարելի է վերադառնալ առօրյա կյանքին։ Այս մասին գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Կարելի է երկար վերլուծել տեղի ունեցածի խորքային պատճառները, բայց մեծ հաշվով այն հանգում է մի քանի պարզ գործոնի, որոնք անցած մեկ տարվա ընթացքում որևէ էական փոփոխություն չեն կրել՝

ա) Թուրքիան և Ադրբեջանը, անսպասելի մեծ հաջողության հասնելով Արցախյան պատերազմում, ամեն գնով փորձում են զարգացնել այն, և առավելագույնը պոկել ընկճված և թուլացած Հայաստանից,

բ) Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերն է, և ամեն գնով խուսափել և խուսափելու է բացահայտ կողմ ստանձնել այս հակամարտության մեջ, ելնելով իր իսկ պետական և ներքին խմբային շահերից,

գ) մնացած տերությունները, թերևս բացառությամբ Իրանի, պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել հայ-թուրքական հակամարտության մեջ, և սահմանափակվելու են «մտահոգություն հայտնելով», իսկ հնարավոր աջակցությունն էլ լինելու է ուշացած և փաստացի անօգուտ,

դ) Հայաստանի գործող իշխանությունը, ձախողելով Արցախյան պատերազմը, շարունակում է ձախողել արդեն Սյունիքի պաշտպանությունը, իր գործողություններով և անգործությամբ այն ավելի և ավելի խոցելի դարձնելով թշնամու առաջ։

Այս ամենի արդյունքում․ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Սյունիքում անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է, թշնամու սողացող էքսպանսիայի, և Հայաստանի գործող իշխանության շարունակական թողտվության պատճառով։ Այն պայմաններում, երբ Սոդքից մինչև Մեղրի թշնամու հետ շփման գիծը փաստացի անպաշտպան է, առաջնագծում ամրաշինության, զորամասերի ամրապնդման, բանակի բարոյական ոգին վերականգնելու փոխարեն իշխանությունը զբաղված է Երևանի կենտրոնում շների համար զբոսայգի սարքելով, մայթերի սալահատակը փոխելով, և խաղաղության մասին անվերջանալի բարոյալքող քարոզով։ Պատահական չի, որ թշնամին, որն իր տարբերություն մեզ, զբաղված է նոր պատերազմի պատրաստվելով, զորավարժություններով, ամրաշինությամբ, և նաև հայերի նկատմամբ ատելության անթաքույց քարոզով, այս ընթացքում պարբերաբար օգտվում է առիթից՝ հնարավոր բոլոր կետերում առաջ գալու, իր դիրքերը (և տարածքային և բանակցային) ամրապնդելու, և մեզ ի վերջո բացարձակ անընդունելի զիջումներ պարտադրելու համար։

Այս ամենի ֆոնին, նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները անսպասելի անակընկալ էին բոլորի համար։ Թշնամին, որը արդեն կարծես սովոր էր նրան, որ կարելի է անարգել առաջ գալ և անարյուն վերցնել հայկական դիրքերը, բախվել է Ծիծեռնաքարի հատվածում մեր բանակի համառ դիմադրությանը, և մեծ կորուստներ կրել՝ արդյունքում մեր զինված ուժերը կարողացել են երկրորդ գծում կանգնեցնել նրա հարձակումը։ Թեև մեր կողմից կորուստները ևս զգալի են, այս արյունալի միջադեպը մի պարզ հետևության է բերում՝ թշնամու սողացող էքսպանսիան հնարավոր է կանգնեցնել միայն ուժով, նրա լկտիությանը և սանձարձակությանը հայկական միասնական բռունցք հակադրելով։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ գործող իշխանությունների «խաղաղության» քարոզը և կրավորական կեցվածքը թշնամու նկատմամբ բերել և բերելու է շարունակական կորուստների, մինչև մենք կորցնենք մեր ողջ երկիրը, և ստիպված լինենք հեռանալ այնտեղից՝ նորից թուրքի լծի տակ չապրելու համար։ Եթե մենք ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, մենք պետք է վերանվաճենք դրա իրավունքը, վերանվաճենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից։ Մեր բանակը նոյեմբերի 16-ին ցույց տվեց, որ դա հնարավոր է՝ մեր զինվորները զոհվել, բայց չեն նահանջել, կռվով ջարդ են տվել թշնամուն, և իրենց պաշտպանած հատվածում, վերանվաճել են մեր արժանապատիվ և խաղաղ ապրելու իրավունքը։

Իրենց սխրանքի և անմար հիշատակի առաջ, մենք պարտավոր են թոթափել այս պարտվողական թմբիրը, և ազգովի լծվել մեր երկրի պաշտպանության գործին։ Կլինի դա զինվորագրվել բանակին կամ աշխարհազորին, ամրապնդել մեր պաշտպանական բնագծերը, նոր սպառազինություն ստեղծել, հոգ տանել տուժածների մասին, թե ցանկացած այլ գործ, որը կամրապնդի մեր ռազմական կարողությունները և մարտական ոգին, այսօր դրա ժամանակն է։ Եթե մենք նորից դառնանք մեկ բռունցք, միասնական պայքարենք մեր բնական իրավունքերի համար՝ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ազատության, թե թշնամին, թե դաշնակիցը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, և մեր հետ այլևս չեն կարող խոսել՝ ինչպես պարտվածի և խեղճի։

Մենք Արար հիմնադրամով դա անում ենք շարունակաբար, առանց ուշադրություն դարձնելու «խաղաղասիրական» կեղծ քարոզին, և այսօրվանից ի վեր, ոգևորված մեր զինվորների մարտական սխրանքով, կանենք էլ ավելին՝ հնարավորն ու անհնարինը, վերականգնելու մեր մարտական ոգին, մեր նկատմամբ հարգանքը, և մեր արժանապատիվ կյանքի իրավունքը։ Դուք էլ յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք՝ ինչ եք դուք անձամբ անում, որպեսզի մենք միասին ոտքի կանգնենք այս խեղճացած վիճակից, նորից արժանի դառնանք մեր հող ու ջրին, մեր սուրբ հայրենիքին՝ և մի վարանեք ձեր կատարած իրական գործով նվաճել խաղաղ ու արժանապատիվ կյանքով հարազատ երկրում ապրելու իրավունքը։ Մինչ այդ, խոնարհում եմ գլուխս մեր հերոս նահատակների առաջ՝ փառք նրանց և հավերժ հիշատակ»: