Մեկ ամիս է խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ՝ կրկին սուտ ու կեղծիք
Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ինչպես միշտ գաղտնի: Մեկ ամիս է խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ՝ կրկին սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ՝ կրկին սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:
Նախընտրական շրջանում խոստացան՝ խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ, ու նորից գաղտնի թղթեր...»,-գրել է պատգամավորը։