ՀՀ ներսում գերեվարում են զինվորներ, հետո մարմինը ուղարկում Բաքվից. Ինչ էլ հասցրել են տանել գերիներին, իսկ ներսից օգնություն չի հասել, չէ՞. Ոսկանյան
«ՀՀ ներսում գերեվարում են զինվորներ, հետո մարմինը ուղարկում Բաքվից... ինչ էլ հասցրել են տանել գերիներին։ Իսկ ներսից օգնություն չի հասել, չէ՞»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Անահիտ Ոսկանյանը՝ անդրադառնալով պաշտոնական տեղեկատվությանը, թե Բաքուն սահմանային սադրանքից հետո գերեվարել է 13 զինծառայողի, իսկ նախօրեին Բաքվից Երևան վերադարձող Ռուստամ Մուրադովը ՀՀ է տեղափոխել մեկ հայ զինծառայողի աճյուն։
Օգտատերը գրառման մեջ նշել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը ու հիշեցրել նախօրեին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած վարչապետի մտքերը՝ գերիների մասին։
«Իսկ ժամերով ոնց է՝ երբ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ գերիների հարցը պիտի քննել... գիտե՞ր, որ Բաքուն սպանված գերի է ուղարկում»։