Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել. Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով՝ իրավիճակի կարգավորման գործում ռուսական դիվանագիտության դերը մեծանում է։
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այդ տարածաշրջանում դեռևս մինչև վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է ՌԴ նախագահը։