Եղե՞լ է դեպք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակում լաց լինես ու խնդրես, որ քեզ մեկուսացնեն ընդհանուրից․ Բաբայանը՝ Փաշինյանին
Երեկ ԱԺ ամբիոնից հայտնում էիր, թե 4 քրեակատարողական հիմնարկներում ես եղել ու քեզ վատ չես զգացել: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությանը։
«Հարց ունեմ. եղե՞լ է դեպք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ գնդապետ Սարգսյանի աշխատասենյակում լաց լինես (ուղիղ իմաստով) ու խնդրես, որ քեզ մեկուսացնեն ընդհանուրից:
Կարող ես չպատասխանել...»,- գրել է Բաբայանը։