Պենտագոնն ու Ուկրաինան ռազմական նոր համաձայնություն են ձեռք բերել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը բանակցություններ են վարել Ուկրաինայի սահմաններին տիրող իրավիճակի շուրջ, ինչի արդյունքում համաձայնության են եկել օգոստոս ամսվա ընթացքում երկրի պաշտպանական ներուժը զարգացնելու վերաբերյալ։
«Դա անհրաժեշտ է ռուսական ագրեսիային հակազդելու մեր ընդհանուր առաջնահերթությունն առաջ մղելու և մեր համագործակցությունը խորացնելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Սև ծովի անվտանգությունը, կիբեր պաշտպանությունը և հետախուզության փոխանակումը:
Մենք ուշադիր հետևում ենք ռուս զինվորականների վերջին տեղաշարժերին ձեր սահմաններում։ Եվ մենք հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունը Ռուսաստանի ապակայունացնող գործունեության և ավելի մեծ թափանցիկության մեր ցանկության վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը։