Սաակաշվիլին նշել է, որ իրեն բանտում ծեծել են
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգնություն է խնդրել ԱՄՆ-ից։ Նա իր խնդրանքը ներկայացրել է գրառման մեջ, որը կարդացել է Bloomberg գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ը չգա ինձ պաշտպանելու, դա սարսափելի ազդանշան կլինի բոլոր արևմտամետ առաջնորդների և ժողովուրդների համար»,- ասել է Սաակաշվիլին։ Նախկին նախագահը նաև գրել է, որ կալանավայրում իրեն ծեծի են ենթարկել և քարշ տվել ասֆալտի վրա։
Միաժամանակ, նա իր կոչում ԱՄՆ–ի ուշադրությունն է հրավիրում վրացական իշխանությունների՝ իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, հեռախոսը հանձնելու և դատավարությանը ներկա գտնվելու հնարավորություն տալու մերժմանը։